Հասարակություն 

Որ դեպքում չի կարելի. Նախկին փոխոստիկանապետը՝ դրոններով նկարահանումների մասին

Բոլոր երկրներում լրատվական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության մեջ դրոններ վաղուց են օգտագործում, ու դրանցով անձնական բնույթի տեղեկությունների հավաքումն ու տարածումը, որպես կանոն, ներկայացվում է հանրային շահի պաշտպանության դիրքերից:

Դրոնների օգտագործումը, սակայն, կարող է սահմանափակել ոչ միայն ուրիշի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, այլև՝ բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը:

Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության, այլ անձանց համար դրսից ոչ տեսանելի տարածքի տեսանկարահանումը որոշակի բարձրությունից՝ ըստ էության բնակարան ապօրինի մուտք գործելուն և դրա հանրային վտանգավորությանը համարժեք գործողություն է: Այն չունի տվյալներ հավաքելու ու տարածելու լեգիտիմ հիմնավորում, ուստի պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն:

Վերջին հաշվով՝ ի՞նչ տարբերություն. բնակարանի ներսը և առկա իրադրությունը այլոց տեսանելի և/կամ լսելի է դառնում ֆիզիկապես այնտեղ ներթափանցելով, թե տեխնիկական միջոցի կիրառմամբ՝ առանց այդպիսի ներթափանցման:

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից