Հասարակություն 

Որոնք են տրամադրությունը բարձրացնող մթերքները

 

Նյարդահոգեբան Իրինա Խվինգիան նշել է, թե որ մթերքներն են բարձրացնում տրամադրությունը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Sputnik ռադիոյին:

Փորձագետի կարծիքով, շոկոլադը և բանանն արդյունավետորեն բարձրացնում են տրամադրությունը: Այնուամենայնիվ, կան նմանատիպ հատկություններով այլ մթերքներ:

Մասնագետը նաև ուշադրություն է հրավիրել ընկույզների օգտակարության վրա․ «Ընկույզն ու պիստակը համարվում են լավագույնը»,-ասել է նա՝ հավելելով, որ տրամադրությունը բարելավելու համար բավարար է օրական 50 գրամ:

Այնուամենայնիվ, կան մթերքներ, որոնք փչացնում են տրամադրությունը: Նյարդահոգեբանը նշել է, որ դրանց մեջ ներառվում են էներգետիկ ըմպելիքները: Ըստ նրա, նման ըմպելիքի մի բաժակը կարող է հավասար լինել տասը բաժակ սուրճի․ «Այսպիսի կոնցետրացիան ուղեղին ոչ մի լավ բան չի բերում»,-ասել է մասնագետը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից