Քաղաքականություն 

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ակցիա անողներին հորդորել է գնալ տուն

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ակցիա անողներին հորդորել է գնալ տուն: Այս մասին նա խոսել է տեսաուղերձի ժամանակ:

Նա քաղաքացիներին շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցելու համար ու կոչ արել հարգել օրենքը:

«Ես արյուն ու բռնություն չեմ ուզում: Ես ձեզ խնդրում եմ չխոչընդոտել ոստիկանությանը, դուրս չգալ հրապարակներ, որպեսզի ձեր կյանքը չվտանգեք»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն լքել է Բելառուսը ու հիմա գտնվում է Լիտվայում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից