Կորոնավիրուս Հասարակություն 

Անհանգստության ներքո Գերմանիայում վերաբացվում են ուսումնական հաստատությունները

 

Չնայած կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի վտանգին երկուշաբթի օրը Բեռլինում վերաբացվում են ուսումնական հաստատությունները: Դպրոցները կպահանջեն աշակերտներից կրել դիմակներ միջանցքներում, բայց ոչ դասընթացների ժամանակ կամ խաղահրապարակում

«Ամենամեծ մտահոգությունը այն է, որ դպրոցները նորից կփակվեն: Շատ ուսանողներ ուրախ են, որ վերադառնում են լսարան, ինչը իսկապես եզակի երևույթ է, քանի որ սովորաբար շատերը ցանկանում են մնալ տանը և անհամբերությամբ սպասում են արձակուրդների, բայց այս անգամ բոլորովին այլ իրավիճակ է»,- ասում է Միգել Գոնգորան Բեռլինի պետական դպրոցների հանձնաժողովի նախագահը:

Թույլատրվում են սպորտային, երաժշտական կամ թաթերական խմբակները, սակայն կպահպանվեն սահմանափակումներ: Օրինակ` երգչախմբի անդամները պետք է միմյանցից առնվազն 2 մետր հեռավորության վրա գտնվեն:

Երկուշաբթի օրը դպրոցները վերաբացվեցին նաև գերմանական Բրանդենբուրգ և Շլեսվիգ-Հոլշտեյն նահանգներում: Ամենախիստ պայմաններն են սահմանված Գերմանիայի ամենաբազմամարդ շրջանում ՝ Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի նահանգում, որն ունի շուրջ 2,5 միլիոն աշակերտ: Այստեղ դիմակներ են կրում նույնիսկ դասի ժամանակ:

Գերմանիան այն երկրների շարքում է, որոնց հաջողվել է արագ և արդյունավետ դիմակայել կորոնավիրուսի համավարակի տարածմանը և դանդաղեցնել այն:

Բայց դպրոցների բացումը նոր մարտահրավեր է երկրի իշխանությունների համար, որոնք փորձում են մի կողմից կանխել հետագա տարածումը, իսկ մյուս կողմից փարատել անհանգիստ ծնողների և երեխաների, թերահավատ գիտնականների, անհանգստացած ուսուցիչների և պետական համակարգի մտահոգությունները:

Այսօր ԱՄՆ-ում ու այլ երկրներում իշխանությունները, չնայած համավարակի թվերի աճի, ձեռնամուխ են եղել դպրոցների վերաբացմանը: Դա հավելյալ ճնշում. է առաջացնում Գերմանիայի իշխանությունների համար այս հարցում և ստիպում վերջիններիս դիտարկել այդ տարբերակը անկախ համավարակի սպառնալիքների:

Գերմանիայում հիվանդների թիվն անցել է 215,000: 9,200 մարդ մահացել է կորոնավիրուսից: Օրական վարակվածների թիվը մարտից հետո նվազեց մինչև մի քանի հարյուր մարդ: Մայիսի սկզբին թվերի աճ գրանցվեց՝ արձանագրելով օրական 1000 դեպք:

Դպրոցների վերաբացմամբ Գերմանիայում մոտ կես միլիոն աշակերտ կվերադառնա դպրոց, որը շատերի մոտ առաջացնում է մտահոգություն:

Առողջապահության նախարար Ջենս Սպահնն ասել է, որ շուտով պարզ կդառնա, թե որ տարբերակն է ավելի ընդունելի: Միևնույն ժամանակ, դպրոցներն ու տեղական իշխանությունները հանդես են գալիս սեփական նախաձեռնություններով ` կառավարության ծավալուն ուղեցույցերին համապատասխանելու համար:

Ամերիկայի Ձայն

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից