Հասարակություն Սպորտ 

Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա»

Mas Que Pelotasը գրում է, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Լապորտան մտադիր է ակումբ վերադարձնել Պեպ Գվարդիոլային:

Կատալոնացի մասնագետի շրջապատից արդեն արձագանքել են տեղեկություններին՝ հայտնելով, որ վերջինիս դուր է գալիս հարազատ ակումբ վերադառնալու միտքը:

Նշենք որ «Մանչեսթեր Սիթիի» հետ Պեպի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, ու նա դեռ չի շտապում երկարաձգել այն:

«Բարսելոնայում» նախագահի ընտրությունները կայանալու են հաջորդ տարի, ամռանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից