Հասարակություն 

ԱԺ-ն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի ու Facebook-ի մեթոդաբանություն

 

ՀՀ Ազգային ժողովը ժամանակի պահանջներին համապատասխան տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներով հագեցնելու նպատակով` «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրված ոլորտի լավագույն փորձագետներն իրականացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների կարողությունների գնահատում:

Մշակվել է թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ծրագիր, որը բաղկացած է հետևյալ բաժիններից և իր մեջ ներառում է 143 գործողություն․

📌Տվյալների մշակման առաջին կենտրոնի աշխատանքներ

📌Ծրագրային ապահովում

📌Տվյալների պահոցի սենյակի կահավորում

📌Տվյալների մշակման երկրորդ կենտրոնի ստեղծում

📌Ցանցային ենթակառուցվածքի զարգացում

📌ՏՏ անվտանգություն

📌ՏՏ ուսուցումներ

📌ԱԺ համակարգիչների, տպիչների և այլ սարքավորումների արդիականացում:

Ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ այս լայնամասշտաբ ծրագրի իրականացման համար առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում ենք նախագծերի կառավարման SCRUM տեխնոլոգիայի գործիքակազմը, որը համարվում է ծրագրավորման ժամանակակից ընկերությունների՝ ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, կառավարման հիմնական մեթոդաբանությունը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից