Հասարակություն 

Բղավելու օգտակար հատկությունների մասին

 

Բղավելը կարող է օգտակար լինել, երբ այն օգնում է ազատվել էմոցիոնալ պիկից։ Այս մասին հայտարարել է հոգեբույժ Յուրի Վյալբան, փոխանցում է Լենտան։

Նա բացատրել է, որ բղավելն էմոցիոնալ լիցքավորման ամենակարևոր ձևերից մեկն է։ Նա վստահ է, որ որոշ դեպքերում բղավելն օգնում է լուծել ներքին որոշ խնդիրներ․ «Բղավել կարելի է անտառում կամ բնակարանում, բայց այնպես, որ դա չխանգարի ուրիշներին: Բղավելու շնորհիվ կարելի է թեթևացնել լարվածությունը»,-ասել է Վյալբան:

Նա նաև շեշտել է, որ բղավոցն ուղղված պետք է լինի ոչ թե կոնկրետ մարդուն, այլ խնդրին: Ենթադրյալի կամ գործընկերոջ վրա բղավելը միայն կբարդացնի իրադրությունը, բացատրել է փորձագետը: Բղավել անհրաժեշտ է, երբ միայնակ եք կամ հոգեթերապևտի հետ սեանսի ժամանակ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից