Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ ղեկավարը կոչ է արել հետևել Նոր Զելանդիայի օրինակին

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադան Գեբրիեսուսը խորհուրդ է տվել երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում հետևել Նոր Զելանդիայի օրինակին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին:

«Մեկոնգ գետի շրջանի մի շարք երկրներ, ինչպես նաև Նոր Զելանդիան, Ռուանդան, Կարիբյան ծովի և Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզի պետություններ կարողացել են կանխել վիրուսը տարածման վաղ փուլում»,-ասել է նա:

ԱՀԿ ղեկավարի կարծիքով Նոր Զելանդիան օրինակ է ամբողջ աշխարհի համար՝ կարևորելով տեղի իշխանությունների ջանքերը:

Նա հիշեցրել է, որ այնտեղ արդեն ավելի քան 100 օր է կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:

ԱՀԿ ղեկավարը պետություններին կոչ է արել գործել և ճնշել վիրուսը, իսկ քաղաքացիներին՝ պահպանել պաշտպանական միջոցառումները:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից