Քաղաքականություն 

ՀՀ ԶՈԻ-ի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մեկնել է Արցախ

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից