Կորոնավիրուս Հասարակություն 

Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից

 

Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութը թույլ Է տալիս ձեւավորել երկարատեւ իմունիտետ, որը, հավանաբար, կտեւի մինչեւ երկու տարի: Այս մասին հայտնում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությանը:

«Պատվաստանյութի ներմուծման կրկնակի սխեման թույլ Է տալիս երկարատեւ իմունիտետ ձեւավորել: Վեկտորային պատվաստանյութերի կիրառման փորձը (կրկնակի սխեմայի ներմուծման դեպքում) ցույց Է տալիս, որ իմունիտետը պահպանվում Է մինչեւ երկու տարի»:

-Դրանում նշվում Է, որ օգոստոսի 11-ին գրանցված պատրաստուկը՝ Գամ-ԿՈՎԻԴ-ՎԱԿ-ը, վեկտորային երկբաղադրիչ պատվաստանյութ Է՝ մարդու ադենովիրուսի հիման վրա:

«Պատվաստանյութն անվտանգության եւ արդյունավետության բոլոր անհրաժեշտ փորձարկումներն անցել Է կենդանիների մի քանի տեսակների (կրծողների եւ պրիմատների) վրա, ավելի ուշ պատվաստանյութը փորձարկվել Է կամավորների երկու խմբի (յուրաքանչյուրը՝ 38-ական մարդ) վրա:

Պատվաստանյութը չի պարունակում COVID-19-ի վիրուսի բաղադրիչներ»,-պարզաբանվում Է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 11-ին ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ աշխարհում առաջին գրանցման մասին:

«Որքան ինձ հայտնի Է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել Է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել Է նախագահը:

Պատրաստուկն արտադրվելու Է Գամալեյայի անվան կենտրոնի եւ Զելենոգորոդի «Բիննոֆարմ» ընկերության կողմից, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից