Կորոնավիրուս Հասարակություն 

Նյու Յորքի իշխանությունները կասկածվում են կորոնավիրուսից մահերը թաքցնելու մեջ

 

Նյու Յորքի իշխանությունները կարող են սխալվել հաշվարկներում կամ դիտավորյալ չհրապարակել ծերանոցներում կորոնավիրուսի հետ կապված մահվան դեպքերը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Associated Press-ին:

Նշվում է, որ քննարկման պատճառ է դարձել նման հաստատություններում գրանցված թվերի անհամապատասխանությունը. Ըստ պաշտոնական տվյալների, ավելի քիչ մահեր են գրանցվել, քան իրականում:

Հաղորդվում է, որ երբ դաշնային իշխանությունները մայիսին անկախ վիճակագրություն են պահանջել մի շարք ծերանոցներից, նրանք հայտնաբերել են, որ տեղի իշխանությունները 65 տոկոսով պակաս մահ են գրանցում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից