Բարի օր Քաղաքականություն 

Ի՞նչ կապ ունի Լիլիթ Մկրտչյանը Խառատյան ընտանիքի հետ

Հետհեղափոխական «թավշյա» Հայաստանում՝ թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանի կամակատար «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությամբ ոգեշնչված, կարճատև գործունեություն սկսեց «Դասախոս. ռեստարտ» նախաձեռնությունը, որի հիմնադիր անդամներն էին Խառատյան ընտանիքի սիրելի, ձեզ արդեն հայտնի պատմաբան Լիլիթ Մկրտչյանը (ԵՊՀ), պատմաբան Դավիթ Թինոյանը (ԵՊՀ), հոգեբաններ Արթուր Կոբելյանը (ԵՊՀ) և Լևոն Սարգսյանը (ԵՊՄՀ):

Նախաձեռնության անդամները պլանավորում էին հանդիպել ԿԳՄՍ նախարարին, սակայն նրանց հետագա գործունեությունը այդպես էլ չլուսաբանվեց։

Իսկ իրականում չլուսաբանվե՞ց, թե՞ միգուցե այդ նախաձեռնությունը շարունակություն չունեցավ, քանի որ Լիլիթ Մկրտչյանին ներգրավեցին սորոսական օրակարգն առաջ տանող ավելի կարևոր գործունեության մեջ։

Այս հարցի պատասխանը տվեցին փաստերը. Լիլիթ Մկրտչյանին վստահեցին «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագիտական խմբի ղեկավարի պարտականությունները։

Լիլիթ Մկրտչյանի, հայտնի մի քանի սորոսականների և թուրքերի համատեղ հեղինակած խայտառակ ձեռնարկի և վերոնշյալ առարկաների չափորոշիչների վերաբերյալ հնչեցված քննադատությունների հսկայական ալիքից Լիլիթ Մկրտչյանին պաշտպանելու եկավ սորոսական հանրույթը, մասնավորապես մայր և դուստր Խառատյանները։

Հաշվի առնելով այս ամենը և այն հանգամանքը, որ պատմությունը վերաձևելու փորձերը, ակնհայտ կեղծ խաղաղասիրության քարոզչությունը, թուրքերին լավ ու բարի քողի տակ ներկայացնելու նկրտումները, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը մարելու փորձերը պատկանում են Խառատյան ընտանիքին՝ կարող եմ կարծել, որ Լիլիթ Մկրտչյանը տեսանելի և/կամ անտեսանելի թելերով կապված է Խառատյանների և իրենց օրակարգի հետ։

Հ.Գ. Օրերս Լուսինե Խառատյանը իբր հերքեց իր՝ «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչը մշակող խմբի աշխատանքներին որևէ կապ ունենալը։ Սակայն Լիլիթ Մկրտչյանի հետ սերտ կապերի մասին, իհարկե լռեց...

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Աննա Հակոբյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից