Իրավական 

ԱՆ-ն մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը. հայտարարություն

ՀՀ փաստաբանների պալատի հայտարարությունը.

«Ափսոսանքով տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը՝ փաստաբանի նկատմամբ, որպես սանցկիա դատական տուգանքը վերացնելու վերաբերյալ:

Երկու տարվա ընթացքում դատավորները՝ ելնելով մասնագիտական համերաշխության սկզբունքից,  ՀՀ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքներ չեն կիրառել (այդպիսի տեղեկություն փաստաբանների պալատին հայտնի չէ):

Փաստաբանների պալատն այս հարցը փորձելու է քննարկման առարկա դարձնել Ազգային ժողովի պատգամավորների միջոցով, արձանագրելով, որ իշխող քաղաքական ուժը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ նախկին «ԵԼՔ» խմբակցության միջոցով) նախկինում դեմ է եղել փաստաբանի նկատմամբ կիրառվող դատական տուգանքին, և շատ տրամաբանական էր, որ իշխանության գալով պետք է նույն դիրքորոշումը պահպաներ:

Փաստաբանների պալատն առաջարկում է փաստաբաններին՝ նրանց նկատմամբ դատական տուգանք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին տեղեկացնել Փաստաբանների պալատին՝ փաստաբանի իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու նպատակով»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից