Հասարակություն Պատահարներ 

Չայնիի ոլորաններում բախվել են Toyota Camry–ն ու Toyota Alphard-ը. վերջինս մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է բետոնե հենապատին. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 ZZ 252 համարանիշի և Toyota Alphard մակնիշի 88 MC 886 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Toyota Alphard-ը մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ճանապարհի բետոնե հենապատին, իսկ 1 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից