Ռազմական Քաղաքականություն 

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը բողոքել է Թուրքիայից՝ օգտագործելով վիրավորական արտահայտություններ

analitik.am

Թուրքագետ, ռազմական փորձագետ կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թիֆլիս նորից ֆայտոն ա շուռ եկել։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով այն պնդումները, որոնք շրջանառվում են հասարակության շրջանում։
Ըստ շրջանառվող լուրերի, ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովը նեղ շրջանակներում քննարկման ժամանակ բողոքել է Թուրքիայի պահվածքից թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունում ցուցաբերած վարքից։ Մասնավորապես Սադիկովը դժգոհել է, որ Թուրքիան ողջ ծախսերը թողել է Ադրբեջանի վրա, միևնույն ժամանակ դեմ է եղել մարտական կրակով զորավարժության անցկացմանը և փաստացի տապալվել է զորավարժությունը Թուրքիայի պատճառով։ Միևնույն ժամանակ օգտագործել է վիրավորական արտահայտություններ։
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նախ մեղադրել են Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայություններին, որոնք իբրև թե գործում են դրսում և կարողացել են հավաքագրել ադրբեջանցիների, ովքեր նման թեզեր են դնում շրջանառության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն մեղադրում է բոլոր նրանց , ովքեր նման հոդվածներ, նյութեր են տարածում Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։
Իսկ վերջում էլ հերքում նման տեղեկատվության իսկությունը։

 

Նույն շարքից