Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի խոսնակը լուրերի մասին, որ վարչապետը հարսանիքի է մասնակցել

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով շաբաթ օրը մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի համապատասխանում: Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամլո խոսնակը։

«Թեև պատգամավոր Ղալումյանը հերքել է վարչապետի մասնակցության մասին լուրը, լրատվամիջոցները շարունակել են ապատեղեկատվությունը տարածել։ Տեղեկությունը ճշտելու հարցով լրատվամիջոցները ինձ չեն դիմել եւ այն հրապարակել են առանց պաշտոնական պարզաբանման փորձի։ Ես միշտ բաց եմ լրագրողների հետ շփումներում եւ որեւէ հարցով ինձ չդիմելու որեւէ հիմք չեմ տվել: Խնդրում եմ գործընկերներիս իրենց կայքերի միջոցով հերքել ապատեղեկատվությունը»,- գրել է նա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից