Քաղաքականություն 

Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով ընթանում է հետաքննություն, կպարզենք բոլոր հանցագործների ինքնությունը. ՆԳՆ

analitik.am

Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի խոսքերով՝ Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված է մեկ անձ:

Նրա հայտարարությամբ՝ հետաքննությունը շարունակվում է։՝

«Հետաքննություն է ընթանում: Անձը, որ սպանություն է գործել, ձերբակալված է: Մնացածի ինքնությունը կպարզենք»,- նշել է Վախթանգ Գոմելաուրին:

Ախալքալաքում տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Ախալքալաքում օգոստոսի 8-ին տեղի էր ունեցել սպանություն: Հրազենով սպանել էին 30-ամյա տղամարդու: Տեղի ունեցած փաստով սկսվել է հետաքննություն: Տեղի բնակիչների խոսքերով՝ Ախալքալաքում տեղի ունեցած սպանությունը կապված է մի քանի տարի տևող կոնֆլիկտի հետ: Սպանությունից հետո օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաքում լարվել էր իրավիճակը, որի պատճառով անհրաժեշտ էր դարձել մոբիլիզացնել իրավապահների: Մահացածի համագյուղացիներն Ախալքալաքում վնասել են հավանական մարդասպանի մտերիմների անշարժ գույքը:

Նույն շարքից