Միջազգային Քաղաքականություն 

Մենք պետք է հայտարարենք, որ սատարում ենք եղբայրական Հունաստանին և խստորեն դատապարտում ենք Թուրքիային․ Աբովյան

analitik.am

Հունաստանի և Թուրքիայի միջև հասունանում է լուրջ կոնֆլիկտ, քանզի թուրքերը համաձայն իրենց ագրեսիվ մարտավարության՝ փորձում են այս անգամ զավթել Հունաստանին պատկանող նավթային և գազային պաշարների մի մասը, որոնց առկայությունը իմիջայլոց արդեն հաստատվել է Հունաստանին պատկանող ծովային բացառիկ տնտեսական գոտում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

«Ասածս ի՞նչ է ...
Ա՜յ ժողովուրդ ջան, մենք կրկին տապակվում ենք մեր «դարդերի» մեջ և ոչ մի կերպ չենք խառնվում այսպիսի իրավիճակների մեջ, որոնք ցույց են տալիս թուրքերի իրական դեմքը։

Դա սխա՛լ է և ոչ անարդյունավետ։
Գոնե դիվանագիտական գործիքակազմը պետք է ակտիվ օգտագործվի այսպիսի իրավիճակներում, այսինքն մենք պետք է հստակ և հասկանալի կերպով հայտարարենք, որ սատարում ենք եղբայրական Հունաստանին և (առնվազն) խստորեն դատապարտում ենք թուրքերի լկտի քաղաքական «թուրքությունը» տարածաշրջանում։
Ո՞ւմ ենք սպասում, ախր եթե մենք շարունակենք այսպես մի տեսակ «համեստ» արտաքին քաղաքականությունը թուրքերի հանդեպ, դա մեզ բացի վնասից հաստատ ավել բան չի տա։
Թուրքերին և ադրբեջանցիներին մենք պետք է բոլոր առումներով միջազգային բոլոր հարթակներում այնպիսի օրը գցենք, որ դրանց ականջները մշտապես եռա...
«Realpolitik»-ում չես կարող այլ կերպ, կամ դու ես սեղմում կամ՝ քեզ»,- գրել է պատգամավորը ։

Նույն շարքից