Քաղաքականություն 

Հայտնի է, թե ովքեր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի տեղակալներ

analitik.am

«Հրապարակի» տեղեկություններով, շուտով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալների երկու հաստիքը կհամալրվի։

«Մեկը, ինչպես եւ գրել էինք կզբաղեցնի ԱԱԾ Շիրակի մարզային վարչության նախկին պետ, մի քանի օր առաջ այդ պաշտոնից ազատված Արմեն Աբազյանը, որն ընդամենը երեկ վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որպեսզի կենսագրության մեջ առկա բացը լրացվի, ապա հետ վերադառնա ԱԱԾ՝ որպես տնօրենի տեղակալ։ Բանն այն է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ կարող է դառնալ միայն վերջին 3 տարին գլխավոր խմբի պաշտոն զբաղեցրած անձը, իսկ մարզային վարչության պետի պաշտոնը չի մտնում այդ խմբի մեջ։ Քննչական կոմիտեն, ինչպես Արգիշտի Քյարամյանի պարագայում, այս անգամ էլ որպես տրամպլին է ծառայելու՝ այդ պաշտոնին ոչ արժանի, թերի կենսագրությամբ անձի նշանակման համար։

ԱԱԾ տնօրենի երկրորդ տեղակալի պաշտոնը կզբաղեցնի հայտնի Միքայել Համբարձումյանը, ով այս երկու տարիներին զբաղվել է բացառապես իշխանությունների քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելով։ Նա ԱԱԾ կոռուպցիայի հակազդման եւ տնտեսական անվտանգության դեպարտամենտի ղեկավարն է, իսկ վերջին շրջանում առհասարակ ջանք չի խնայել վարչապետի «սրտի տեղակալը» դառնալու համար։ Մեր տեղեկություններով, նրան հաջողվել է դա եւ նա Աբազյանի հետ միասին կնշանակվի ԱԱԾ տնօրենի տեղակալ»,-գրում է լրատվամիջոցը:

 

Նույն շարքից