Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն ասել է, թե որն է աշխարհում ամենամեծ խնդիրը

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային զինաթափման վերաբերյալ Ռուսաստանի հետ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է միջազգային ամենամեծ խնդիրը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

ԱՄՆ նախագահի խոսքերով, Ռուսաստանն իսկապես ցանկանում է պայմանագիր կնքել ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի վերաբերյալ, և այդ պատճառով երկու երկրներն այժմ աշխատում են դրա վրա:

Նա հայտարարել է, որ այսօր դա ամենամեծ խնդիրն է աշխարհում: Թրամփը նաև ավելացրել է, թե ուրախ է, որ այդ հարցում Ռուսաստանը չի հապաղի։

 

Նույն շարքից