Բարի օր Հասարակություն 

Սորոսի հիմնադրամը դեռ 2018-ին էր գրել կրթական «բարեփոխումների» ծրագիրը. Բանալի բառերը՝ գենդեր և ազգային կրթության մերժում. 168.am

Նախորդ հրապարակմամբ 168.am-ը գրել էր, որ իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (ճանապարհային քարտեզ), որում, ըստ ոլորտների՝ օլիգարխ Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող ու մեր երկրում արդեն իսկ խորն արմատներ գցած ու կառավարության մակարդակով հարցեր լուծող հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները:

«Առաջին հրապարակմամբ անդրադարձել էինք սորոսականների կողմից դատաիրավական «բարեփոխումների» ներկայացված հայեցակարգին, կետ առ կետ նշել, թե դրանցից որոնք են արդեն ի կատար ածվել, և որոնք են ճանապարհին:

Այսօր կանդրադառնանք կրթական «բարեփոխումների» Սորոսի հիմնադրամի ծրագրին, որ գրել են դեռևս 2018թ.:

«Կրթության ոլորտը, առավել քան որևէ այլ հանրային ոլորտ, տարիներ շարունակ եղել է նախկին իշխանությունների տնտեսական և քաղաքական շահերի զավթյալ պատանդը՝ ի վնաս կրթության որակի և բարեվարքության: Վերջին գրեթե 15 տարիների ընթացքում գործադիր իշխանության և այն վերահսկող քաղաքական ուժի կողմից կրթական համակարգի զավթումը հանգեցրել է համակարգի կառավարման նկատմամբ բացարձակ վերահսկողության հաստատման և կրթության որակի ու բովանդակության խեղաթյուրման: Համակարգի նկատմամբ բացարձակ վերահսկողությունը պարբերաբար ծառայել է ընտրական գործընթացներում համակարգի վարչական ռեսուրսի շահագործմամբ իշխանության վերարտադրման գործիք: Հանրային ռեսուրսները, այդ թվում՝ միջազգային զարգացման բանկերից ստացված վարկային միջոցները, փոշիացվել են ի շահ իշխող վարչակարգի պահպանման և վերարտադրության: Ներհայաստանյան և միջազգային ստուգատեսներում հայաստանյան սովորողների կրթական արդյունքները պարբերաբար կեղծվել և խեղաթյուրվել են՝ քողարկելու համար կրթության որակի իրական պատկերն ու սովորողների գրագիտության շարունակական անկումը»,- կարդում ենք հայեցակարգ կոչվածի՝ կրթությանը վերաբերող հատվածի ամենասկզբում:

Ձեռագիրը նույնն է. ահասարսուռ ձևակերպումներով մարդկանց գիտակցության մեջ սերմանել ավերակ ոլորտի պատկեր՝ դրանով հիմք դնելով հետագա իրենց ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:

Որպես հետևանք, սորոսականների պնդմամբ, ներկայիս իշխանությունները ժառանգել են խորապես վարկաբեկված հանրակրթության համակարգ՝ հետևյալ առանցքային խնդիրներով.

  • Կրթության բովանդակության անբարեվարքություն (դասագրքերի և կրթական այլ նյութերի բովանդակության խեղաթյուրում կամ նենգափոխում, ուսուցիչների մասնագիտական կարողությունների, հմտությունների և ուսուցման ժամանակակից ու երեխայակենտրոն մեթոդների բացակայություն, ոչ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված կրթական համակարգ, կրթօջախներում քաղքենիական ենթամշակույթի զարգացում, կառավարման համակարգի կուսակցականացվածություն),
  • Կրթության կառավարման անբարեվարքություն (կոռուպցիա և հովանավորչություն, բոլոր մակարդակներում շահերի բախման բազմաշերտ դրսևորումներ, ֆինանսական չարաշահում և հիմնական կարիքների ապահովման համար ֆինանսավորման անբավարարություն),
  • Հավասարություն և որակյալ կրթության հասանելիության բացակայություն բնակչության տարբեր, առավել խոցելի խավերի համար (խտրականություն աղքատ և գյուղաբնակ երեխաների նկատմամբ, խտրական մոտեցումներ աղջիկների, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների նկատմամբ):

Նկատենք, որ կրթության ոլորտի՝ իբր նախկին իշխանությունների կողմից 15 տարի (առանձին քննարկման թեմա է, թե ինչո՞ւ հենց 15 տարի) «զավթյալ պատանդի» կարգավիճակում խոսում են նրանք, ովքեր իշխանության են բերել մի քաղաքական ուժի, որն անխտիր կուսակցականացրել է հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտը, երբ, օրինակ, հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդներում ընդգրկված են բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ:

Ի դեպ, այս մասին 168.am-ը հանդես է եկել առանձին հրապարակմամբ:

Ինչ վերաբերում է նրան, որ «Ներհայաստանյան և միջազգային ստուգատեսներում հայաստանյան սովորողների կրթական արդյունքները պարբերաբար կեղծվել և խեղաթյուրվել են՝ քողարկելու համար կրթության որակի իրական պատկերն ու սովորողների գրագիտության շարունակական անկումը», ապա նշենք, որ այնքան էլ չենք պատկերացնում, թե իշխանություններն ինչպե՞ս պետք է ազդեին, օրինակ, Եվրոպայում կամ Ամերիկյան կիսագնդում անցկացվող առարկայական միջազգային օլիմպիադաների արդյունքների վրա:

Ու պարզ է, թե առանց որևէ փաստ ներկայացնելու՝ նման կեղծ պնդում անելն ինչ հեռահար նպատակներ է հետապնդում:

Հատկանշական է, որ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում մենք հետևյալ գրառումը տեսանք, ուր գրաֆիկական պատկերով ներկայացված էին մեր աշակերտների նվաճումները առարկայական միջազգային օլիմպիադաներում մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ 2015թ.:

Ի դեպ, փաստ է, ու այն դեռ ոչ ոք չի հերքել, որ այդ տարիներին հայ աշակերտներն ավելի շատ մեդալներ էին բերում միջազգային օլիմպիադաներից, քան հարևան Վրաստանի ու Ադրբեջանի աշակերտները՝ միասին վերցրած»,-գրում է լրատվամիջոցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից