Հասարակություն 

Չինացիներին հորդորել են խնայել ուտելիքը

analitik.am

 

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երկրի բնակիչներին հորդորել է խնայել ուտելիքը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:

Չինաստանի ղեկավարը նշել է, որ պարենային մթերքի նկատմամբ վատնողության երևույթը սարսափեցնում է և վշտացնում։ Նրա խոսքերով՝ չնայած այն բանին, որ հացահատիկի արտադրությունը երկրում տարեցտարի աճում է, մշտապես հարկ է գիտակցել այս բնագավառում ստեղծվող ռիսկերը։ Նրա նշել է նաև, որ այս տարվա համավարակի ազդեցությունը Չինաստանի համար դարձել է տագնապի ազդանշան:

Սի Ծինփինը հավելել է, որ անհրաժեշտ է ամրապնդել օրենսդրությունը, ուժեղացնել հսկողությունը, ձեռնարկել արդյունավետ միջոցներ, ստեղծել երկարաժամկետ մեխանիզմ և վճռականորեն դադարեցնել պարենային մթերքի ավելորդ վատնումները:

 

Նույն շարքից