Հասարակություն Տեսանյութեր 

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հստակ չգիտի, թե ինչ քաղաքականություն է վարում Ռուսաստանը սահմանների մասով

analitik.am

 

Կառավարության մոտ ակցիա են անում քաղաքացիներն, ովքեր ամիսներ առաջ եկել են Հայաստան ու հիմա չեն կարողանում վերադառնալ այն երկրներ, որտեղից եկել են, որպեսզի միանան իրենց ընտանիքներին:

Քիչ առաջ քաղաքացիների հետ հանդիպեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մնացականյանը նշեց, որ ինքը չգիտի, թե ինչ քաղաքականություն է վարում այս պահին Ռուսաստանը։

Քաղաքացին նշեց, որ Հայաստանի իշխանությունները կարող են համաձայնության գալ ռուսական կողմի հետ, անել այնպես, որպեսզի իրենք կարողանան միանալ իրենց ընտանիքներին:

«Ո՞ւմ հետ համաձայնություն գանք: Ես հստակ տեղյակ չեմ, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Ռուսաստանը:

Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ ամեն մարդ, ով ուզում է գալ Հայաստան, կարող է առանց որևէ խոչընդոտի վերադառնալ: Եթե մենք կարող ենք օգտակար լինել վերադառնալու մասով, լինում ենք, ինչպես արել ենք այս ընթացքում: Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գնացողներին, ապա գնացող քաղաքացին պետք է հաշվի առնի, թե ինչ քաղաքականություն է վարում ընդունող երկիրը»:

Մնացականյանը նշեց, որ Երևանն էլ իր սահմանները փակ է պահել այլ երկրների քաղաքացիների համար, սակայն հիմա մեղմացնում է դա:

Նախարարն ասաց, որ Հայաստանը փակ չի պահում, բայց պետք է հաշվի առնել Ռուսաստանի վարած քաղաքականությունը։

 

Նույն շարքից