Հասարակություն 

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել կրթական չափորոշիչներ մշակող փորձագիտական խմբերի անդամները. Պատգամավոր

Քանի որ ԿԳՄՍՆ-ը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը (ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ), որը բավականին հակասական արձագանք է գտել ինչպես հանրության, այնպես էլ մասնագիտական շրջանակներում, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐՑՄԱՄԲ դիմել եմ նախարարին՝ մանրամասնելու․

1. ինչու՞ հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ հանձնաժողով ստեղծելու մասին ԿԳՄՍ նախարարի հրամանը նախարարության պաշտոնական կայքում հրապարակված չէ։

Խնդրել եմ տրամադրել վերոնշյալ հրամանը։

3. ի՞նչ սկզբունքով են ընտրվել չափորոշիչներ մշակող փորձագիտական խմբերի անդամները,

4. ի՞նչ սկզբունքներով են աշխատանքային խմբերում ներառվել քաղհասարակության փորձագետները, խնդրել եմ տրամադրել այն չափանիշները, որոնց հիման վրա կատարվել է ընտրություն՝ մրցութային կարգ, սկզբունքներ և ո՞ր կազմակերպություններից են ներգրավվել,

5. տրամադրել մանրամասն հաշվետվություն Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագիր՝ իրագործվող Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից (հումանիտար և հասարակագիտական բնագավառներ) և «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնություն․ կրթության բարելավում՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում» ծրագրերի շրջանակներում տեղացի փորձագետներին վճարված գումարի չափերի, ինչպես նաև ԵՄ կողմից տրամադրված 10․000․000 (տաս միլիոն) եվրո դրամաշնորհային միջոցներից ծախսված գումարի մասին, որպեսզի պարզենք, թե ինչպե՞ս պետք է գնահատվի չափորոշիչների ստեղծման և լրամշակման գործընթացների միջոցների ծախսման արդյունավետությունը։ Որտե՞ղ է հրապարակված ծախսված միջոցների մասին հանրային թափանցիկ հաշվետվությունը։

6. Ո՞րն է այն պատասխանատու մարմինը, կառույցը, անձը կամ միավորը, որը պետք է վերջնական գնահատական տա՝ արդյոք վերջնականացված չափորոշիչների նախագիծը համապատասխանում է այն չափանիշներին, որոնք ի սկզբանե նախանշել են կամ հաստատել, և որո՞նք են այդ չափանիշները։

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից