Կորոնավիրուս Հասարակություն 

Կադիրովն ասել է, թե որն է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի միակ խնդիրը

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի միակ խնդիրը տեղափոխումն է: Այս մասին հայտնում է Լենտան։

Կադիրովի խոսքերով, հանրապետությունում դեռևս չի անցել կորոնավիրուսի համաճարակի պիկը, և հիշեցրել կորոնավիրուսի դեմ երկու ռուսական պատվաստանյութերի հայտնվելը:

«Դրանց միակ խնդիրը տեղափոխումն է: Եթե ​​դրանք հնարավոր լինի տեղափոխել, պատվաստումների հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Պատվաստանյութն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը: Բայց դա պետք է արվի տեղում և պահվի մինուս 25 աստիճանի պայմաններում»,-բացատրել է Չեչնիայի ղեկավարը:

 

Նույն շարքից