Հասարակություն Տեսանյութեր 

Հարսանիքները պետք է տարբերվեն «ուտուշ-խմուշներից». Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլ տալ մարդկանց 60 հոգանոց հարսանիքներ անել

analitik.am

 

Հայաստանում արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգվում է, սակայն այս ընթացքում հանրային միջոցառումները կթույլատրվեն՝ առավելագույնը 40 հոգու մասնակցությամբ:

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել 60 հոգու մասնակցություն, կամ բացառություն անել հարսանիքների համար, քանի որ հարսանիքները պետք է տարբերվեն «ուտուշ-խմուշներից». «Մարդիկ ամուսնանում են: Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք: Մարդկանց պետք է հարսանիք անելու հնարավորություն տանք:

Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու հարսանիք չեն կարողանում անել: Ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա Հայաստանը միայն Երևանը չէ, մարզերում էլ ցուրտ է: Առաջարկում եմ թույլատրել փակ տարածքներում 60 հոգանոց հարսանիքներ անել»:

Պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային իրավիճակից, եթե դրական տենդենցը լինի, միգուցե հաջորդ քայլով մեղմացումներն ավելի մեծ լինեն:

Միքայելյանը շարունակեց պնդել իր առաջարկը՝ միևնույն ժամանակ կարևորելով կանոնների պահպանումը:

Նույն շարքից