Հասարակություն 

Խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը

analitik.am

 

Տեխնիկական խնդրի պատճառով խափանվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգը (սերվերը), ինչի արդյունքում կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և վճարահաշվարկային տերմինալների միջոցով վճարումների կատարումը ժամանակավորապես դարձել է անհնար։ Այս մասին տեղեկանում ենք ծառայության ֆեյսբուքյան էջից։

«Այս պահին տարվում են աշխատանքներ՝ առաջացած տեխնիկական խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Վճարումները կարող եք կատարել բանկերի միջոցով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը»։

 

Նույն շարքից