Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Տիգրան Ավինյանը ողջունեց դիմակ չկրողների նկատմամբ ոստիկանների գործողությունների կոշտությունը

analitik.am

 

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը չգիտի, թե մինչ այսօր քանի մարդ է տուգանվել դիմակ չկրելու համար, սակայն կարող է ասել, որ վերջին մեկ օրվա ընթացքում 3800 տուգանք է եղել:

Պարետի խոսքերով, դա լավ չէ,  քանի որ դա նշանակում է, որ քաղաքացիները շարունակում են կանոնները ոչ պատշաճ կատարել:

Ավինյանն իր գոհունակությունը հայտնեց ոստիկանների աշխատանքի մասով՝ նշելով որ ոստիկանական գործողությունները թույլ են տվել նվազեցնել թվերը. «Ոստիկանական գործողություններում որոշակի կոշտությունն արդյունավետ է: Եթե մենք այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր կունենայինք»:

Պարետը հիշեցրեց բացառությունները, երբ դիմակ կրելը պարտադիր չէ: Խոսքը վերաբերում է մասնավորապես կոնկրետ հիվանդություններ ունեցողներին:

Ավինյանի խոսքերով, որևէ մեկը չի ցանկանում հավերժ դիմակ կրել, սակայն դա պարտադիր է վարակի դեմ պայքարի համար:

 

Նույն շարքից