Քաղաքականություն 

Իմ իմանալով, եթե Հայաստանն արտակարգ դրությունը չշարունակեր, Ռուսաստանը կանոնավոր չվերթները վերականգնելու էր Հայաստանի հետ. Մարուքյան

analitik.am

Իմ իմանալով, եթե Հայաստանի Հանրապետությունն արտակարգ դրությունը չշարունակեր, Ռուսաստանը կանոնավոր չվերթները վերականգնելու էր Հայաստանի հետ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա ասվում է, որ այնտեղից կարող են գալ, դա լավ է: Բայց այդ ո՞ր ավիաընկերություններն են պատրաստ գալ ու դատարկ գնալ Հայաստանից: Համաձայնությունը պետք է լիներ երկկողմանի, որ ՀՀ քաղաքացիները ևս կարողանային այցելել այն երկրներ, որոնց համար մենք բացում ենք մեր սահմանները»,-ասաց Մարուքյանը:

Նշենք, որ Լուսավոր Հայաստան խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով՝ առաջարկելով չեղարկել արտակարգ դրությունը:

 

Նույն շարքից