Տեսանյութեր Քաղաքականություն 

Ունեցել ենք 1-2 ծանրագույն օրեր, երբ իրականում ամենածայրին էինք. Տիգրան Ավինյան

analitik.am

 

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու պարագայում որևէ կարգավորում, որևէ կանոնակարգում՝ դիմակների մասով, տարբեր տնտեսվարողների մոտ իրականացվող կանոնների մասով չենք ունենալու, ազատ են թողնվելու բոլոր տեսակի տնտեսական գործունեությունները, ինչի արդյունքում 200 դեպքի փոխարեն 2 շաբաթ հետո կունենանք 400-500 դեպքեր: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանն ասաց, որ առողջապահական համակարգը կարողացել է սպասարկել ՀՀ բոլոր քաղաքացիներին. «Ունեցել ենք 1-2 ծանրագույն օրեր, երբ իրականում ամենածայրին էինք: Հետո առողջապահական համակարգն ընդլայնվեց ու մենք ավելի շատ մարդ կարող էինք սպասարկել»:

Սակայն պարետի խոսքերով, միայն առողջապահական համակարգի առջև դրված խնդիրը չէ միայն պետք լուծել, պետք է հնարավորինս համաճարակային իրավիճակը նվազեցնել, իսկ կանոնները հենց դրա համար են սահմանված. «Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մեր ցանկությունը, քմահաճույքը չէ, այն փաստացի լավագույն լուծումն է այս փուլում»:

Ամեն դեպքում Ավինյանը նշեց, որ անկախ արտակարգ դրության լինել-չլինելուց, կանոնները պետք է պահպանել:

 

Նույն շարքից