Կորոնավիրուս Հասարակություն 

5 մթերք, որոնք օգնում են պաշտպանվել կորոնավիրուսից

analitik.am

 

Իմունային համակարգն ամրապնդելու և կորոնավիրուսից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են սունկը, բրոկոլին, ձիթապտղի յուղը, նռան հյութը, ինչպես նաև հապալասը և սև հաղարջը: Այս մասին հայտարարել է «Առողջ սնունդ» ազգային հետազոտական ​​կենտրոնի գործադիր տնօրեն, սննդաբան Զինաիդա Մեդվեդևան, փոխանցում է Լենտան:

Նրա խոսքերով, սունկը ոչ միայն ամրացնում են իմունային համակարգը, այլև բարձրացնում թքի մեջ հակամարմինների պաշտպանիչ ազդեցությունը: Բրոկոլին հարուստ է վիտամին C-ով և իջեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը: Մեդվեդևան խորհուրդ չի տվել եփել կամ տապակել կաղամբը, քանի որ դրա օգտակար հատկությունները նվազում են երկարատև ջերմային մշակման դեպքում:

Ձիթապտղի յուղն իր հերթին ակտիվացնում է օրգանիզմում արդեն իսկ առկա իմունային բջիջները, ինչպես նաև օգնում է նվազեցնել բորբոքային գործընթացը և խոլեստերինի մակարդակը:

 

Նույն շարքից