Հասարակություն 

Պարետը բացում է փակագծերը. արտակարգ դրությունը հեչ կապ չունի մեր պետության անկման հետ

analitik.am

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վայ պարետ, պարետ...
Պարետը բացում է փակագծերը

ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու առթիվ գումարված հատուկ նիստում պարետն իր եզրափակիչ ելույթում բացեց փակագծերը (ու բնավ ոչ իշխանության օգտին) և, ըստ էության, հաստատեց ընդդիմության տեսակետները:
Ուշադիր եղեք, թե ինչ է ասում պարոն պարետը։
Ասում է՝ «արտակարգ իրավիճակը չէ պատճառը, որ Հայաստան տուրիստներ չեն գալիս և արտակարգ դրությունը չէ պատճառը, որ մարդիկ զրկվել են աշխատանքից»...
Վերջ, ամեն ինչ ասված է: Ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք տալ հնարավոր չէր...
Շատ ճիշտ է ասում պարոն պարետը:
Իսկապես, անկախ արտակարգ դրությունից՝ Հայաստան ոչ մի տուրիստ էլ չի գալու և ոչ մի ներդրում չի արվելու...
Տուրիստը գիժ չի, որ՝
- գա դիմակ կրի, ուշագնաց լինի ու հիվանդանոցի մատերիալ դառնա.
- գա, դիմակ չդնելու համար տուգանվի, պառկացվի ասֆալտին, ծեծ ուտի ու տարվի Ոստիկանություն.
Ներդրողը չի ցնորվել, որ՝
- գա, ներդրում անի, հաջորդ օրը հարկայինը նստի վզին, տուգանի ու երկրից վտարի.
- դատավորներին գետնին տեսնելուց հետո գա ու անկախ դատարան ակնկալի:
Ճիշտ եք պարոն պարետ։
Արտակարգ դրությունը հեչ կապ չունի մեր պետության անկման հետ...»:

Նույն շարքից