Հասարակություն Պատահարներ 

Հրազդանում հայտնաբերել են 41-ամյա տղամարդու դի

analitik.am

Օգոստոսի 12-ին, ժամը 17։49-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 231 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Արմեն Կ․-ի (ծնված 1979 թ.) դին:

Նույն շարքից