Հասարակություն 

Բելառուսի 42-ամյա քաղաքացին բեռնատար Mercedes-ով կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում Բադալ Մուրադյան փողոցում կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Իգոր Սվեչենկոն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել լամինատով:

Նույն շարքից