Հասարակություն Պատահարներ 

Ոստիկանները տուգանել են հացադուլ անող Իսրայել Հակոբկոխյանին

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն  Իսրայել Հակոբկոխյանին հացադուլ անելու ընթացքում  լրագրողների հետ զրուցելիս եղել է առանց դիմակի, ինչի համար  ոստիկանության աշխատակիցներն այսօր արձանագրություն կազմեցին:

Ոստիկանների և Հակոբկոխյանի միջև միջադեպը ֆեյսբուքյան լայվով ցուցադրում էր  «Կամք» հասարակական  շարժման նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանի անձնագիրն իր մոտ չէր, նա խնդրեց ընկերներից  մեկին բերել այն, որպեսզի նա ցույց տա ոստիկանության աշխատակիցներին, ինչից հետո, ոստիկանության ծառայողները արձանագրություն կազմեցին  պարետի որոշումը խախտելու համար, սակայն  նշեցին, որ տուգանք նշանակելը կորոշի  դատարանը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից