Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակը

analitik.am

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:

Նախագահները քննարկել են նաև Լիբանանում առկա իրավիճակը՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում:

 

 

Նույն շարքից