Հասարակություն 

Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին

 

Հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ) ժամը 18:00-ին:

Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում: Վերջին շրջանում նա անցել էր մարզչական աշխատանքի Ղազախստանում:

Ղասաբօղլյանը կյանքից հեռացել էր օգոստոսի 9-ին` 34 տարեկանում Ղազախստանում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից