Հասարակություն Տեսանյութեր 

Հայկ Մարությանն ավտոյից իջնում է ու այծի նման թռնում կաբինետ, իբր էնքան խզարել էր, հիմա էլ արձակուրդ ա գնում. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը մեզանից հրաժարվել է, իրա հպարտ քաղաքացիներից ա հրաժարվել, որ կուտը տվեց: Այս մասին կառավարության մոտ հայտարարեց ակցիա անող Եկմալյանի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ հիմա էլ իրենք են հրաժարվում. «Մենք եկել ենք դիմումը ներկայացնենք: Հետո էն արտիստի (Հայկ Մարության) օբյեկտ կգնանք:

Գնացել է արձակուրդ, իբր էնքան խզարել էր, հիմա էլ արձակուրդ ա գնում: Յանի ամբողջ օրն աշխատում է: Ինքը չի աշխատում, հին կադրերն են աշխատում»:

Ինչ վերաբերում է Էդուարդ Աղաջանյանի խոստումներին, տիկինն ասաց, որ «խոստումները տրվել են էն գանձիկի (Մահաթմա Գանդի) օրը»․ «Ստում են: Չկա հանձնաժողով, ուղղակի ժամանակ են ձգում: Վերևից հանձնարարում են ցրել: Ձեր աչքի առաջ է, թե ինչքան են մեզ խաբել»,ասաց նա:

«Քաղաքապետարանում ամիսը երեք անգամ պարգևավճար են ստանում ու գնում արձակուրդը վայելում: Գոնե գնալուց առաջ մեր դիմումներին պատասխանեք: Ասում են՝ քաղաքապետն արձակուրդ է գնացել: Ախր ով ա տեսնում նրան, ավտոյից իջնում ա, արագ այծի նման թռնում է իրա կաբինետ, էլ ով ա տեսնում նրան: Մամուլի ասուլիսներին էլ վախեցած նստում է ու հետո գնում կաբինետ»,-հավելեց նա:

 

Նույն շարքից