Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանի մասին դիտարկվել են միայն բացասական հոդվածներ

analitik.am

 

2020 թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 263 հոդված, որոնցից 58-ը եղել է բացասական, 205-ը՝ չեզոք։

Պարետ Տիգրան Ավինյանի մասին դիտարկվել են միայն բացասական հոդվածներ։

«Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Մարինե Սուքիասյանն, անդրադառնալով Քովիդ 19-ին և ՀՀ-ում դրա դեմ պայքարին, գրել է. «Իր մշտական բացակայությամբ աչքի ընկած պարետ Ավինյանը հավասարաչափ կիսում է բազմաթիվ մահերի և վարակի անզուսպ տարածման պատասխանատվությունը։

Գեստապոյական տուգանքներից ավելի խելոք որևէ բան չկարողացավ մտածել պարետը և միշտ, բոլոր դժվար պայմաններում, նա գոյություն չունի»։

Կորոնավիրուսի դեմ պայքարը շատերը համարում են տապալված։ Շատերի կարծիքով Նորք ինֆեցիոն կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցը քավության նոխազ էր։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հաջորդ քավության նոխազ կարող է դառնալ պարետ Տիգրան Ավինյանը։

Մամուլի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, պատասխանելով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու Պարետի որոշման մասին հարցին, ասել. «Սա անարդյունավետ քաղաքականություն է, և, բնականաբար, այս երկարաձգումն իր մեջ ոչ միայն իրավական խնդիր ունի՝ մեր տեսակետով սա չի համապատասխանում օրենքի պահանջին, այլև կառավարման տեսանկյունից անարդյունավետ է։

Թե ձեռքի հետ ինչ քաղաքական նպատակներև են լուծում մեր իշխանությունները՝ հարցի մյուս կողմն է»։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից