Հասարակություն 

Ստուգումներ Շիրակի մարզում «ՀԷՑ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի մասնաճյուղերում

analitik.am

 

2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերով Շիրակի տարածքային բաժնի մասնագետներն՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառի անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ ստուգումներ են իրականացրել մարզի թվով 5 կազմակերպություններում։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նորմատիվ իրավական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ ու թերացումներ:

Մանսավորապես՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի Ղարս մասնաճյուղում՝ առանց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել է տրանսֆոմատորային ենթակայան։

Ստուգման արդյունքում չեն ներկայացվել պատահարների քննությունների վերաբերյալ արձանագրությունները, էլեկտրակայանքներում բացակայել են շինմոնտաժային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համատեղ ձևակերպված ակտ-թույլտվությունները:

Առավել մանրամասն՝ այստեղ

 

Նույն շարքից