Կորոնավիրուս Հասարակություն 

ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները

 

Բարձրագույն կրթության ոլորտը ավիրած տխրահռչակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, մի կողմ թողնելով իր ղեկավարած ոլորտի քաոսային իրավիճակը, բարձր բալերով բուհ չընդունված ուսանողների խախտված իրավունքները, դատական գործընթացները, ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին ապօրինի գործողություններով հովանավորելու հիմնավոր մեղադրանքները, մինչև սեպտեմբեր երկարաժամկետ արձակուրդ է վերցրել, որպեսզի ահա այսպես խախտի պարետատան կանոնները իր վայելքների համար:

Ինչպես գիտեք, պարետատունն արգելել է նույն սեղանի շուրջ 5 հոգուց ավել անձանցով նստել, ինչի խախտման հետևանքով արդեն բազմաթիվ սրճարանների գործունեություն է կասեցվել, սակայն փոխնախարար Թամրազյանը իր հովանավորչական գործողություններով արդեն ապացուցել է, որ իրեն քիչ են հետաքրքրում վարչապետի կամ որոշումները, առավել ևս՝ սպորտսմենների առողջությունը:

Լուսանկարն արվել է օգոստոսի 11-ին:

ՀՊՏՀ Ուսանողներ

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից