Սպորտ 

Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

analitik.am

Կրիշտիանո Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է BBC Sport-ի լրագրող Գիլյեմ Բալագեն:

Աղբյուրի տեղեկություններով, պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշը 35-ամյա Ռոնալդուի ծառայություններն առաջարկել է կատալոնական գրանդին:

Նշվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Ռոնալդուի աշխատավարձն իսկական բեռ է դարձել թուրինյան գրանդի համար, դրա համար որոշում է կայացվել ազատվել նրանից:

Ռոնալդուի ծառայություններն առաջարկվել են նաև ՊՍԺ-ին ու Հյուսիսային Ամերիկայի մի քանի ակումբների:

Նույն շարքից