Կորոնավիրուս Հասարակություն 

Մեկ ընտանիքի 40 անդամներ վարակվել են կորոնավիրուսով՝ հարազատներից մեկի հուղարկավորության ժամանակ

analitik.am

 

ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգում նույն ընտանիքի ավելի քան 40 անդամներ հուղարկավորության արարողության ժամանակ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The New York Post-ին:

Պոլլի Ուիլյամսը պատմել է, որ իր զարմուհու հուղարկավորությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին: Հուղարկավորությանը Արիզոնայից ժամանել է իր ազգականներից մեկը, ով վարակված է եղել կորոնավիրուսով: Կինը չի նախազգուշացրել հարազատներին իր վիճակի մասին, ուստի ներկաներից և ոչ մեկը նախազգուշական միջոցներ չի ձեռնարկել, այդ թվում ՝ բժշկական դիմակներ կրելը:

Ավելի ուշ պարզվել է, որ ժամանումից մի քանի օր առաջ կինը բողոքել է առողջության վատթարացումից և նույնիսկ դիմել է բժշկի: Ավելին, արարողությունից անմիջապես առաջ վերոնշյալ կնոջ ամուսնու ու որդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Շուտով ընտանիքի անդամներից մեկը, ով կնոջ հետ նույն տանիքի տակ է ապրել, վարակվել է կորոնավիրուսով: Վիրուսն արագորեն տարածվել է, և ընդամենը մեկ ամսվա ընթացքում ընտանիքում ավելի քան 40 դեպք է արձանագրվել: Ուիլյամսը, ով արդեն բուժվել է կորոնավիրուսից, պնդել է, որ կորոնավիրուսով վարակված իր հարազատներից ոմանց ստիպված են եղել հոսպիտալացնել:

Ուիլյամսի ընտանիքի բոլոր անդամները կարանտինի մեջ են, և եկեղեցին, որտեղ անցկացվել է հրաժեշտի հանդիպումը, ախտահանվել է:

 

Նույն շարքից