Հասարակություն Տեսանյութեր 

Չի՛ կարելի. Միշուստինին արգելել են մտնել մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ /Տեսանյութ/

analitik.am

 

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին Չուկոտկայի հիվանդանոցներից մեկը կատարած այցի ժամանակ թույլ չեն տվել մտնել մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Հրապարակված տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը լրագրողների ուղեկցությամբ ցանկանում մտնել սենյակ, սակայն դռան մոտ նրան կանգնեցնում են և հայտնում, որ չի կարելի ներս մտնել․ «Չի՛ կարելի, չի՛ կարելի, մի՛ մտեք սարքավորումներով»,-ասել են նրան:

«Պրոֆեսիոնալները միանգամից են երևում»,-ի պատասխան ասել է Միշուստինը։

Նշվում է, որ Միշուստինը Ռուսաստանի Հեռավոր Արևելք է ժամանել աշխատանքային այցի շրջանակում։

Նույն շարքից