Սպորտ 

Հունահռոմեական ոճի երիտասարդական թիմի մարզիչը մտահոգված է առաջնությանը մասնակցած մարզիկների թվով

analitik.am

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԸՖ-ի մամուլի հետ զրույցում ամփոփեց Հայաստանի երիտասարդական առաջնությունը: «Հայաստանի առաջնությունը անցկացրինք պանդեմիայի պայմաններում: Մասնակցում էր շուրջ 65 մարզիկ:

Մրցակցություն կար, սակայն մասնակիցների քանակը մտահոգիչ է:

Առաջնության հիմնական նպատակը, իհրակե, հավաքական ձևավորելն էր, որը հավաքների կմասնակցի և կնախապատրաստվի դեկտեմբերին կայանալիք ԱԱ-ին, եթե այն չչեղարկեն:

Մի քանի օր անց հավաք կսկսենք Ծաղկաձորում:

Կտեսնենք, թե պանդեմիայով պայամանավորված, որ մրցաշարերին կկարողանանք մասնակցել: Բարդ իրավիճակ է:

Եթե վարակը նահանջի, 2021 թվականը կսկսենք մեր նախկին գրաֆիկով, այսինքն գարնանը Հայաստանի առաջնությունը, այնուհետև հավաքներ, մրցաշարեր ԵԱ, ԱԱ: Տեսնենք, թե ինչ կլինի»,-նշեց մասնագետը:

Նույն շարքից