Միջազգային Քաղաքականություն 

Կոնգրեսը 2 տարով սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիային. Defense News

analitik.am

 

Ամերիկացի 4 կոնգրեսականների (Ջիմ Ռիշ, Մայք Մքքոլ, Էլիոտ Էնջել, Բոբ Մենդերես ) նախաձեռնությամբ 2 տարով գաղտնի կերպով սառեցվել է ԱՄՆ-ի կողմից զենքի վաճառքը Թուրքիային։ Այդ մասին հայտնում է ամերիկյան Defense News ամերիկյան լրատվական կայքը։

Ըստ աղբյուրի՝ գլխավոր պատճառը S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ռուս թուրքական գործարքն է։

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան թեև 2019թ․-ին ձեռք էր բերել ռուսական ՀՕՊ համակարգերն, այնուամենայնիվ դրանք առայժմ չեն ակտիվացվել և գործարկվել։ Պաշտոնական Անկարան այդ ամենը պատճառաբանում է Թուրքիայի տարածքում կորոնովիրուսի պատճառով ստեղծված իրավիճակով։

Աղբյուրի փոխանցմամբ, առայժմ պարզ չէ, թե փաստացի ամերիկյան կողմը քանի պայմանագիր է սառեցրել, որոնք նախկինում կնքվել էին Թուրքիայի հետ: Նշվում է, որ այդ գործարքներից առնվազն 2-ը համարվում են բավական խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների մոդիֆիկացման հետ, իսկ մյուսը ամերիկյան շարժիչների արտադրության արտոնության հետ, որոնցով Թուրքիան պետք է ավարտին հասցներ Պակիստան արտահանվելիք թուրքական արտադրության ռազմական ուղղաթիռների վերաբերյալ 1,5 մլրդ-ոց գործարքը։

Նաև ընդգծվում է, որ վերջին անգամ ԱՄՆ-ն զենքի վաճառքի սառեցում Թուրքիայի նկատմամբ կիրառել էր այն ժամանակ, երբ թուրքական իշխանությունները օկուպացրել էին Կիպրոս կղզու մի մասը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումը, լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

ermenihaber

 

Նույն շարքից