Իրավական 

Կառավարության որոշմամբ մեղմացվել են մի շարք սահմանափակումներ

analitik.am

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակներում ներդրված սահմանափակումների վերաբերյալ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում ընդունվեց որոշում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով (մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00 ներառյալ): Միաժամանակ, վերոնշյալ փոփոխություններով մեղմացվել են մի շարք սահմանափակումներ: Մասնավորապես՝

 վերացվել է օդային ճանապարհով օտարերկրյա քաղաքացիների մուտքի արգելքը,

 ցամաքային սահմանով օտարերկրացիների մուտքի արգելքը շարունակում է գործել, բացառությամբ.

1) անցակետով մուտք գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց,

2) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,

3) այն առանձնահատուկ դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրվում է անձանց մուտք գործելը:

Ավելին` https://bit.ly/3kJPGdW

Նույն շարքից