Հասարակություն 

Սերբիայում Ադրբեջանի դեսպանը բերման է ենթարկվել Բաքվում

analitik.am

Սերբիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Էլդար Հասանովը բերման է ենթարկվել Բաքվում: Այս մասին հաղորդվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ:

Տեղեկության համաձայն, Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջետային միջոցները ոչ նպատակային ծախսելու և այլ իրավախախտումներ կատարելու համար:

Իրականացվող քննության շրջանակում Էլդար Հասանովը բերման է ենթարկվել որպես կասկածյալ:

Այսօր վաղ առավոտից Էլդար Հասանովը գտնվել է Ադրբեջանի արտգործնախարարության շենքում: Ժամեր անց նրան բերման են ենթարկել Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակիցները:

Նույն շարքից