Իրավական 

Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար․ Պատգամավորը լավ լուր է հայտնում

analitik.am

ԱԺ ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ, ինչպես գիտեք արտերկրում գտնվող կենսաթոշակառուներից շատերը չեն կարողանում ամբողջությամբ իրականացնել իրենց իրավունքները, քանի որ հայտնի պատճառներով չեն կարողանում (կարողացել) նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստան:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար:

Կառավարությունը շրջանառության մեջ դրեց է վերը նշված օրենքի փոփոխության նախագիծ, որի ընդունման դեպքում մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը:

Գիտեք, որ այդ խնդիրը քանիցս բարձրացրել եմ։ Լուծումը մոտ է»։

Նույն շարքից