Հասարակություն Տեսանյութեր 

Բոլոր սլաքները տանում են դեպի Խառատյան ընտանիք․ Աննա Հակոբյան /տեսանյութ/

analitik.am

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեսանյութի առաջին հատվածում թուրք ներող Արսեն Խառատյանի քույրը՝ Լուսինե Խառատյանը, սորոսական «Սոցիոսկոպ» հկ-ի «#ռազմ_Ականացման_և_ան_Վտանգության_միջև» նախագծում խոսում է կրթական «հին» չափորոշիչների մասին։
Օրինակ, ըստ ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի «հին» չափորոշիչների, ավագ դպրոցն ավարտողը պետք է՝
- լինի հայրենասեր և պատրաստ ծառայելու հայրենիքի պաշտպանության գործին,
- կարևորի ազգային, պետական մտածողություն և գործելակերպ ունենալը և դրսևորի դրան հասնելու ձգտում ու կամք,
- ունենա ազգային ինքնագիտակցություն, կարևորի պետության և ազգային հոգևոր կառույցների դերը հայապահպանության և Հայաստանի զարգացման գործում,
- կարևորի անձնական, հասարակական և ազգային շահերի միասնությունը, գիտակցի անձնական, խմբային, ազգային և պետական շահերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը,
- գիտակցի ՀՀ օրենսդրության պահանջները կատարելու, ազգային և բարոյական արժեքներին հետևելու անհրաժեշտությունը.... և այլն։

Այսինքն, այստեղ նշված է այն արժեհամակարգը, որ պիտի որդեգրի ավագ դպրոցի սանը «Հայոց պատմություն» առարկան ուսումնասիրելուց հետո։

Խառատյանի խոսքից պարզ է դառնում, որ վերոգրյալ արժեքներն ու գաղափարներն իր համար լոկ «շատ մեծ էսպիսի բառեր են», որոնք նույնիսկ սահմանումներ չունեն։

Տեսանյութի երկրորդ հատվածում Լիլիթ Մկրտչյանը նույնպես խոսում է «հայրենասիրություն» և մեզ համար արժեհամակարգային կարևոր գաղափարների և եզրույթների սահմանումներ չունենալու և չափելի չլինելու մասին, ինչի արդյունքում էլ «նոր» չափորոշիչներից դուրս են մղվել ազգապահպանության համար կարևոր բաղադրիչներ։

Եզրակացությունները թողնում եմ ձեզ»։

Նույն շարքից